Սիրիայի դեմ օպերացիան կհարվածի համաշխարհային տնտեսությանը. Չինաստան


15:10 , 5 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Չինաստանը հերթական անգամ ԱՄՆ-ին նախազգուշացրել է Սիրիային հարվածելու առնչությամբ և քաղաքացիական պատերազմի քաղաքական կարգավորման կոչ արել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ինչպես G20-ի գագաթնաժողովի կուլիսներում հայտնել է Չինաստանի ֆինանսների փոխնախարարը, Սիրիայում ռազմական օպերացիան զգալիորեն կվնասի համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև կհանգեցնի նավթի գների բարձրացման:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Պեկինը դեմ է հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից քիմիական զենքի կիրառմանը և աջակցում է ՄԱԿ-ի անկախ և արդար հետաքննության անցկացմանը: