Բանգկոկի բնակիչները մեկ օրով կհրաժարվեն անձնական տրանսպորտային միջոցներից


15:17 , 5 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Բազմամիլիոնանոց Բանգկոկի քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են անում գոնե մեկ օրով հրաժարվել անձնական տրանսպորտային միջոցներից. սեպտեմբերի 22-ը հայտարարվել է Առանց մեքենայի օր, գրում է ИТАР-ТАСС-ը։

Կազմակերպիչները հույս ունեն, որ ակցիան պետք է թույլ տա բնակիչներին մեկ օրվա ընթացքում «ազատ շնչել»։ Տրանսպորտի վարչության տվյալներով՝ Թաիլանդի մայրաքաղաքի փողոցներում այժմ երթևեկում է մոտ 8 մլն ավտոմեքենա։

Առանց մեքենայի օրվա կարգախոսը կդառնա «Զիջի՛ր ճանապարհը» արտահայտությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ