Նիկոլի շնորհավորանքը՝ հերոսների մայրերին, թաթախված է կեղծավորությամբ. այսօր ամենաանտեսված խավը, եթե ոչ հալածյալը, զոհվածների ընտանիքներն են


14:46 , 8 մարտ, 2023
Կյանք մաղթելով մեր երեխաներին, որ ապրելու են «Ազատ և Երջանիկ Հայաստանում»՝ հազարավոր երեխաների ու ջահել տղերքի կյանքը կործանած Նիկոլը կանանց տոնի կապակցությմաբ իր ուղերձում առանձնակի ջերմությամբ ու հոգատարությամբ է շնորհավորել զոհված հերոս տղերքի մայրերին ու կանանց՝ հավատացնելով, որ նրանց առջև իր գլուխն է խոնարհում:

Նիկոլի շնորհավորանքը՝ հերոսների մայրերին, թաթախված է կեղծավորությամբ. այսօր ամենաանտեսված խավը, եթե ոչ հալածյալը, զոհվածների ընտանիքներն են, պատերազմի մասնակիցներն են, մասնակիցների մայրերը, կանայք ու քույրերն են,և դրանում համոզվելու համար անհրաժեշտ է աժամանակ առ ժամանակ ընդամենը կարդալ լրահոսը կամ դիտել լուրերի թողարկումները:

Լեզվին տալով՝ Նիկոլն ակնհայտորեն փորձել է քողարկել իր իսկ կողմից սնուցվող դառն իրականությունը՝ չմտածելով, սակայն, որ սեփական ցինիզմը տվյալ դեպքում աշխատելու է իր իսկ դեմ՝ հերթական անգամ ի ցույց դնելով «ժողովարչապետի» խոսքերի ու իրականության միջև ճչացող անհամապատասանությունը, որի հետևանքով է, որ այսօր բազմաթիվ կանայք այրիացել են, մայրերը՝ դարձել որդեկորույս, քույրերը՝ մնացել անտեր:

Անեծքից ու ատելությունից բացի, Նիկո՛լ, ուրիշ ոչինչ այս կյանքում չես վաստակել, այնպես որ՝ կարող ես զուր տեղը քեզ չկոտոել: