Աստիճանաբար, նոր ձևաչափով հառնում է «համ-համ» սկզբունքը


14:37 , 5 սեպտեմբեր, 2013

Սկիզբ առած «կամ-կամ» սկզբունքին զուգահեռ, աստիճանաբար, նոր ձևաչափով հառնում է «համ-համ» սկզբունքը...
Այս բոզբաշային ու, փաստորեն, անսկզբունք իրարամերժության և սուտ հանդուրժողականության մթնոլորտը, առավել ևս, ապացուցում է, որ՝

դրանց միջև կարևորագույն գործոնը Հայաստանն է... բայց ոչ անվանումով միայն, այլ արժանապատիվ և իմաստուն բովանդակությամբ և կեցվածքով:
Ապաշնորհ իշխանությունն ի զորու է ապահովել միայն ու միայն ճոճանակային կեցություն, որից ժողովրդի գլխապտույտն արդեն վաղուց առաջացրել է հարատև (քրոնիկ) սրտխառնոց: