18:24 , 7 մարտ, 2023Սուրիկի պահպանակը
Փորձելով մեղմել Պապիկյան Սուրիկի էլիտար բնակարանից հնչող աղմուկը՝ Անդոնն ասել է.«Ցանկացած մարդ, որն ունի սեփական աշխատավարձով իրեն ընտանիքի համար բնակարան ունենալու, էդ հնարավորությունն էսօր տալիս ա էսօրվա… բա շինարարության էսպիսի ծավալներն ինչի՞ արդյունքում են: Գտնված ա ճիշտ իրավական մեխանիզմ, որպեսզի անկախ նրանից՝ պաշտոնյա ես, թե պաշտոնյա չես, քաղաքացի ես, թե՝ չէ, ունենաս հնարավորություն՝ քո ընտանիք համար կեցություն ապահովելու»:
Հարց՝ Պապիկյան Սուրիկի պահպանակի դերում հանդես եկող Անդոնին՝ քանի՞ միջին վիճակագրական հայ ընտանիքի է հասանելի Սուրիկի ձեռք բերած հսկայական էլիտար բնակարանի կամ դրա նմանությամբ մեկ այլ տան դռան բանալիները, եթե Հայաստանում աշխատող բնակչության առնվազը 75%-ի աշխատավարձը չի գերազանցում 300000 դրամը, իսկ աշխատողների առնվազը 50%-ը աաենք մի 150000-ը չգերազանցող աշխատավարձ է ստանում: Անդոնն այնպես է խոսում, ասես ոչ թե աղքատ Հայաստանում, այլ գերբարեկեցիկ Լիխտենշտեյնում է գտնվում, որտեղ վարկով տուն ձեռք բերելը կենցաղային մանրուք է համարվում:
Ինչ վերաբեում է անընդհատ կառուցվող շենքերին, որոնց վերջը չի երևում, ապա ակնհայտ է, որ դրանց հիմնական գնորդները լինելու են ոչ թե ՀՀ շարքային քաղաքացիները, այլ՝ թուրքերը, որոնց առաջ Նիկոլը բացում է Հայաստանի դռները՝ նախապես բնակֆոնդ ապահովելով:
Ինչ էլ անեք, մեկ է՝ չեք կարողանալու սվաղել Սուրիկի կերած քաքերը…