Քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին է թուրքական շահերի սպասարկու այս արարածը, թուրքը մեզ օրուարև չի տալու


16:20 , 6 մարտ, 2023
Ադրբեջանի լկտիության հերթական գործնական դրսևորումը, երբ մարտի 5-ի առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության աշխատակիցների մեքենայի վրա, հատկապես ուշագրավ է դրան նախորդած իրադարձությունների ֆոնին՝ Շոլցի՝ ինքնորոշման վերաբերյալ Նիկոլին արված անպատասխան պասի, Արցախի հետ օրերս կայացած Ադրբեջանի «երկխոսության», Հաագայի դատարանի կողմից կայացված դատավճռի,ինչու ոչ, Բաքվի կողմից առաջ քաշված նոր պահանջների,որոնց թիրախում նաև Ռուբեն Վարդնյանն է այլն: Միևնույն ժամանակ կատարվածին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում հատկապես Նիկոլի քարոզչական քաղաքականությունը՝ «խաղաղության դարաշարջանի» վերաբրյալ, որի թիրախում, փաստորեն, այլևս հայտնվել են ոչ միայն Հայաստանի բնակչությունը կամ հայությունը, այլև օտար երկրների իշխանությունները՝ Գերմանիայից՝ Ռուսաստան, ԱՄՆ-ից՝ Ֆրանսիա. այն անատամ կեցվածքը, որ դրսևորեց Նիկոլը Գերմանիայում, ու այն մեսիջները, որոնք հղեց նույն Նիկոլը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, չէին կարող Ալիևի կողմից անպատասխան թողնվել, ու, փաստորեն, չթողնվեցին, ինչպես և կարելի էր ակնկալել:

Ի՞նչ հետևություններ պետք է անի հայ հանրությունը կատարվածից, եթե հաշվի ենք առնում այն անբեկանելի ճշմարտությունը, որ կոնկրետ Նիկոլը ոչ մի հետևություն էլ չի արել ու չի անում թուրքի պահվածքից: Հետևությունը մեկն է ու խիստ տրիվիալ. քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին է թուրքական շահերի սպասարկու այս արարածը, թուրքը մեզ օրուարև չի տալու: Երեկ Արցախն էր թիրախում, վաղը Սյունիքը կլինի, դրանից հետո՝ Երևանը, իսկ Երևանից հետո՝ ամեն մեկիս տունը, ու թող ոչ ոք չկասկածի, որ նույնիսկ այս դեպքում Նիկոլին էլի թուրքերն իշխանության գլխին են պահելու՝ ազգիս ականջներից լապշա կախելու.սա միակ բանն է, որ Նիկոլի մոտ իսկապես ստացվում է: