Սեքսի հաճախականությունը կարգավորելով՝ հնարավոր է նիհարել


14:06 , 5 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նիհարելու համար բավարար է շաբաթը գոնե մեկ անգամ սեքսով զբաղվել: Նման եզրակացության են եկել ֆիզիոլոգիայի բնագավառում մասշտաբային ուսումնասիրություններ իրականացրած գիտնականները: 

Ըստ վերջիններիս՝ ամեն ինչ կապվում է նրա հետ, որ սեքսի ու հաճույքի ժամանակ օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը բարելավում է քունը: Որակյալ քնի շնորհիվ տեղի է ունենում երկու հորմոնների արտադրություն, որոնք կարգավորում են մարդու քաշը: Սրանից ելնելով՝ հետազոտողները խորհուրդ են տալիս արագ քաշ գցելու համար սեքսով զբաղվել շաբաթական ավելի քան մեկ անգամ: 

Գիտնականները նաև ապացուցել են, որ շաբաթական երկու անգամ սեքսով զբաղվելու դեպքում իմունոգլոբուլին A-ի մակարդակը կկազմի 30 %։ Դա իր հերթին կմեծացնի օրգանիզմի դիմադրողականությունը: Միևնույն ժամանակ, սեքսով շաբաթական երեք անգամ զբաղվելու դեպքում զուգընկերները կարող են 50 %-ով նվազեցնել կաթվածի հավանականությունը: 

Իսկ շաբաթական վեց անգամյա սեքսը նպաստում է ուղեղին արյան ավելի շատ մատակարարմանը: Դա դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա։