Բրահիմին շտապ մեկնել է Սանկտ Պետերբուրգ


14:00 , 5 սեպտեմբեր, 2013

Բրահիմին շտապ մեկնել է Սանկտ ՊետերբուրգPanorama.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին շտապ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի խթանի «Ժնև-2» համաժողովի արագ կազմակերպմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մինչդեռ աշխարհը կենտրոնացած է Սիրիայում հնարավոր քիմիական զենքի կիրառման վրա, մենք պետք է առավել ամուր քայլերով առաջ շարժվենք դեպի միջազգային համաժողովի անցկացում, որը տեղի է ունենալու Ժնևում: Քաղաքական լուծումը երկրում արյունահեղության դադարեցնելու միակ ճանապարհն է»,-հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ