Իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով․ ԱՆ


19:54 , 4 մարտ, 2023

Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում:
Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի:
Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել դեպքեր, որոնց ուղղությամբ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով: