«Վարդագույն» Նիկոլը՝ Բեռլինում
09:20 , 4 մարտ, 2023
Գերմանիայում գտնվող Նիկոլը, Բեռլինում այցելելով Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, մասնակցել է «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը, որի շրջանակներում ունեցած իր ելույթում հերթական անգամ փորձել է խուրդել իր չեղած ժողովրդավարությունը. մասնավորապես՝ պնդել է, թե իբր 2021-ի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին իրենց տեսակի մեջ, քանզի առաջին անգամ ընտրությունների միջոցով Հայաստանին հաջողվեց քաղաքական ճգնաժամից դուրս գալ:
Նիկոլն ակնհայտորեն վառ վարդագույնով է ներկել Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ ստելով, թե իբր ճգնաժամի հաղթահարման հարցում 2021-ի ընտրությունները դրական նշանակություն են ունեցել. այդ ընտրությունները ոչ թե վերացրեցին, այլ է՛լ ավելի խորացրեցին ճգնաժամը, քանի որ մարտի դաշտում պարտութուն կրած խունտայի՝ անհայտ ուղիներով վերարտադրությունը (օրինակ՝ հարց չի՞ առաջանում՝ ինչո՞ւ Նիկոլը ընտրությունների անցկացումը վստահեց ընտրակեղծարարության հայր Ջհանգիրյան Գագոյին, կամ ինչո՞ւ ընտրությունների օրը որոշ շրջաններում ու քաղաքներում հանկարծ տարան լույսերը) չէր կարող դառնալ խնդրի լուծում, ուստի հետո սկսվեց ընդդիմության փողոցային պայքարը, որն ուղղակի ուժով խեղդեցին իշխանությունները՝ կրկին ցույց տալով իրենց հակադեմոկրատ էությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու այդ դեպքում պայքարը չհանգեցրեց Նիկոլի աթոռազրկմանը, ապա հարցադրման պատասխանն ավելի քան պարզ է. դա տեղի չունեցավ, քանի որ ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, պատասխանատու սուբյեկտ է և հասկանալով, որ բանը կարող է հասնել արնահեղությանը՝ լայն զանգվածներին բախման չտարավ՝ չնայած կարող էր՝ առնվազը Նիկոլին անդառնալի հարված հասցնելու միտումով: Ուղղակի քանի որ ընդդիմությունը, այնուամենայնիվ, Նիկոլ չէ, և չէր կարող նոր «Մարտի 1» անել, անսաց իր խղճի ձայնին՝ քաջատեղյակ լինելով Նիկոլի բարոյական որակներին.10 չէ 10000 մարդու գլուխ էլ կուտի Նիկոլը, բայց չի լքի իր աթոռը:
Հայաստաում 2018-ից ի վեր քաղաքական ճգնաժամ է, և այն կավարտվի միայն այն ժամանակ, երբ իշխանությունից հեռացվի այն ապօրինաբար զավթած ագենտուրան՝ Հայաստնին տալով երկրորդ շանս: