Ինջիղուլյանների ընտանիքը ստացել է Հակոբի՝ Կարմիր Մահիկի միջոցով փոխանցած նամակը


13:14 , 5 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հակոբ Ինջիղուլյանի նամակը, որը գերի ընկած զինվորը փոխանցել էր Կարմիր մահիկի ներկայացուցիչներին, հանձնվել է Հայաստանում նրա ընտանիքին։

Այդ մասին eMedia.am-ի հետ զրույցում նշեց Ինջիղուլյանների ընտանիքի անդամ Հարությունը։

«Նրա մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա»,- նշեց մեզ հետ զրույցում Հարությունը։ 
Խոսելով ԿԽՄԿ-ի և երկու պետությունների միջև Հակոբ Ինջիղուլյանի հարցով բանակցությունների մասին՝ Հարությունը հավաստիացրեց, որ ընտանիքին որևէ տեղեկություն չի հաղորդվում. «նշվում են, որ այդ ամենն արվում է սահմանված գաղտնիության պայմաններում ու մեզ կասեմ միայն երբ լինեն հստակ արդյունքներ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանում Կարմիր Մահիկի ներկայացուցիչները հանդիպել էին Հակոբ Ինջիղուլյանին՝ նրանից ստացել նամակ, իր հերթին զինծառայողին փոխանցել գրություն ընտանիքից։

Հակոբ Ինջիղուլյանը, մոլորվելով, գերի էր ընկել օգոստոսի 7-8 գիշերը։