Սյամոն ոգևորված է


16:29 , 2 մարտ, 2023
2000-ի գարնանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով կալանավորված ու դատապարտված, այնուհետև 2017-ին Հայաստաում զենքի մաքսանենգության գործով կալանավորված և միայն 2018-ին Նիկոլի շնորհիվ արևի երես տեսած ու ժողվարչապետին հավատարմության երդում տված պատեհապաշտ Սյամոն իր ջերմագին շնորհավորանքներն է հղել ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին՝ նրան մի բոլ քծնելով: Մաղթելով արդյունավետ գործունեություն՝ Սյամոն հավաստիացրել է, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը և այդ համատեքստում, իբրև խորհրդարանական երկրորդ ուժ, պատրաստակամ է ներկայացնել Արցախի կայուն զարգացման իր տեսլականը:

Սյամոյի ոգևորությունը բացատրելի է. Ռուբեն Վարդանյանին փոխարինած Ներսիսյանի մեջ նա իր համար շանս է նշմարել՝ շատ լավ իմանալով, որ նա սկզբուքնորեն չի կարող իր համար մրցակից լինել, իսկ այն, որ Սյամոն իսկապես մեծ ծրագրեր ունի՝ Արցախի հետ կախված, անձամբ ինքնէ խոստովանել:

Կա կարծիք, որ իրականում Սյամոյի թիրախը ոչ թե պետնախարար դառալն է, այլ հենց Արայիկ Հարությունյանի տեղը զբաղեցնելը Սահմանադրության փոփոխությունից հետո: Հաշվի առնելով այն, որ Սյամոն բնավ չի կաշկանդվում Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մտնելուց, այնտեղի հանքերը հանուն Ադրբեջանի բարօրության շահագործելու մասին մտքերից չի խրտնում՝ անձամբ հեղինակելով նմանատիպ առաջարկները, շատ հնարավոր է, որ վերջում հենց Սյամոն դառնա Արցախի տերն ու տիրականը:

Իհարկե, դեռևս վաղ է ինչ-որ բան ասել Արցախի նորանշանակ պետնախարարի աշխատանքի արդյունավետության մասին, բայց միայն այն, որ նրա հետ քիրվայական կամուրջներ է սկսել կառուցել Սյամոն, լավ բանի մասին չի խոսում՝ ողջամիտ կասկածներ ծնելով: