Պարեկները հոգալու են այն մասին, որ ծառահատմամբ ու փայտանյութի վաճառաքով այսուհետ զբաղվեն միայն իշխանություններին մոտ կանգնածները


13:40 , 2 մարտ, 2023
Ըստ տեղեկությունների՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել «նոր» Հայաստանի յուրատեսակ խորհրդանիշի վերածված պարեկների պատասխանատվության ոլորտը. Սիմինդյան Հակոբը բոլորովին վերջերս հերթական խորհրդակցությունն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում ու որոշել, որ նախարարության պարեկները ծառայություն են իրականացնելու անտառներում՝ կանխելու ապօրինի ծառահատումներն ու բնությանը հասցվելիք վնասները:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ էլ հայտնի դարձավ, որ Նիկոլը փրկարար պարեկներ է կարգել նաև Սևանում, իսկ հիմա, փաստորեն, հերթը հասել է անտառներին: Մնում է հասկանալ, թե երբ են պարեկներ կարգվելու ձորերում, գետերի ափերին կամ քարայրներում,հետո նաև ամեն մի թփի տակ ու մեկ էլ՝ Նիկոլի զուգարանում:

Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե Սիմինդյան Հակոբի պարեկներն այն են, ինչ պետք է անտառներին, բայց քաջատեղյակ լինելով նորհայաստանյան իրողություններին՝ կարելի է պնդել, որ անտառային պարեկների առաքելությունն ունենալու է ընտրովի բնույթ. հաշվի առնելով, թե ինչ կարգի մեծ բիզնես պոտենցիալ ունեն հայաստանյան անտառները՝ խիստ մեծ է հավանականությունը, որ դրա բացահայտմամբ այսուհետ զբաղվելու են բացառապես ՔՊ-ին մոտ կանգնած ընտրյալները. պարեկները հոգալու են այն մասին, որ ծառահատմամբ ու փայտանյութի վաճառաքով այսուհետ զբաղվեն միայն իշխանություններին մոտ կանգնածները՝ հսկայական փողեր գրպանելով ու վերևներին մուծվելով: