Ի՞նչ տպավորություններով են Անգելինա Գասպարյանը, Դալիթան և Մեգին սեպտեմբերի 1-ին դպրոց գնացել


12:54 , 5 սեպտեմբեր, 2013

Ամառային արձակուրդներն անցյալում են, ժամանակն է ձեռքն առնել տետրն ու գրիչը և կատարել տնային աշխատանքները:
Հայկական շոու բիզնեսի մեր փոքրիկներն, ամռանը լավ հանգստանալուց հետո, անցել են ուսումնական նոր տարվան:

ArmStar.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են նրանք պատրաստվել և անցկացրել սեպտեմբերի 1-ը:

Այս տարի մոդել Իրինա Թովմասյանի դստեր`Մեգիի սեպտեմբերի մեկը տարբերվել է նրանով, որ իրեն դպրոց ուղեկցել է փոքրիկ քույրիկը:

Ընտանիքում արդեն ձևավորված ավանդույթ կա. «Ամեն սեպտեմբերի մեկին, աղջիկս տատիկի տանից է դուրս գալիս` գեղեցիկ հագնված»,-պատմում է Իրինան:


Մինչ աղջիկը կհասնի դպրոց, հարազատները նրան արդեն սպասում են դպրոցի բակում: «Նա այդ օրը պատադիր ինչ-որ յուրահատուկ նվեր է ստանում, իսկ հետո, իհարկե, լուսանկարվում ենք հիշատակի համար»:

Չնայած այս տարի սեպտեմբերի մեկն աշխատանքային օր չէր, բայց պատանի երգչուհի Դալիթայի համար այն շատ տպավորիչ էր:

«Իր նախկին դպրոցից ներկա լինելու և երգելու հրավեր էր ստացել: Երգել է «Դեպի նոր կյանք» երգը: Դալիթան նաև գերազանց առաջադիմության և լավ վարքի համար ստացել է պատվոգիր  կրթության նախարարության կողմից»,-ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհու մայրը:

Իսկ արդեն սեպտեմբերի  2-ին, Դալիթան գնացել է Եվրոպական քոլեջ, որտեղ էլ  շարունակելու է ուսումը: Սակայն այնտեղ էլ նրան անակնկալներ էին սպասվում:

«Տիգրան Մեծ» հիմնադրամի տնօրենն իր նախաձեռնությամբ որոշել էր Դալիթային գրքեր նվիրել, որից նա շատ ուրախացել էր»: Առաջին իսկ օրվանից երգչուհին նոր ընկերներ է ձեռք բերել, որոնց մասին ամեն օր պատմում է մայրիկին:

Շարունակությունը՝ այստեղ