Բևեռների դիմակայությունը հիմնվում է զինանոցների, բայց ոչ մարդկային որակների հզորության մեջ


12:51 , 5 սեպտեմբեր, 2013

Երբ Սառը պատերազմն ավարտին էր մոտեցել... 
Շատերը հույս էին փայփայում, որ աշխարհիս սպառազենախեղդ Բլոկները վերջապես հանգիստ կթողնեն մարդ արարածին, և այդ ահռելի գումարները կուղղվեն դեպի հումանիստական խողովակներ...

Աշխարհի հարկատուները, ում գրպանից գոյանում են այդ ահռելի գումարները, հավատալով այդ հովերին, ընկան երանության գիրկը...
Թմբիրը երկար չտևեց...
Այս ամենում ողբերգականն այն է, որ բևեռների դիմակայությունը հիմնվում է զինանոցների, բայց ոչ մարդկային որակների հզորության վրա...
Ուղեղի գործոնը կայծակնային արագությամբ արժեզրկվում է` որպես այդ դիմակայությանը ոչ պիտանի ապրանք...