13:00 , 5 սեպտեմբեր, 2013
Երբեմն անցյալի հանդեպ կարոտը գլուխ է բարձրացնում, և ցանկանում եք նորից զանգել նախկինին ու ասել. «Բարև, կարոտել եմ»: Բայց ահա 7 պատճառ, թե ինչու պետք չէ դա անել:
1. Դա միայն կշոյի նրա ինքնասիրությունը
Եթե դուք բաժանվել եք նրա նախաձեռնությամբ, ապա ցանկացած հաղորդագրություն կամ զանգ նա կընկալի որպես նշան, որ դուք չեք կարողանում առանց նրա: Եվ գուցե նա ճիշտ է: Հիշեք սեփական արժանապատվության մասին և մոռացեք նրանց մասին, ովքեր կարողացել են հրաժարվել ձեզնից:
2. Կվերադարձնի ձեր հին զգացմունքները
Չոր խոսակցություն ինչ-որ կարևոր թեմայով, հետո անմեղ սիրախաղ, հետո մի բաժակ սուրճ սրճարանում, իսկ երեկոյան դուք արդեն չեք կարողանա տիրապետել ձեզ: Իսկ դա ձեզ պե՞տք է: Հիշեք, թե ինչ պատճառով եք բաժանվել, ինչո՞ւ մտնել նույն գետը երկու անգամ:
3. Նա չի փոխվի
Լինում են բացառություններ, երբ բաժանումից հետո տղամարդը վերլուծում է ամեն ինչ և սկսում ափսոսել, որ կորցրել է ձեզ: Բայց այսպես հազվադեպ է լինում: Եթե տղամարդը մեկ անգամ դավաճանել է, խաբել է, եսասեր է եղել կամ վատ հայր է եղել, ապա նա ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնա:
4. Ընկերություն չի լինի
Եթե նախկինում տղամարդուն և կնոջը միավորել է սերն ու կիրքը, ապա դժվար թե նրանց հարաբերություններն ընկերական մնան:
5. Նախկինի հետ շփումը կխանգարի ներկայիս հարաբերություններին
Ո՞ր տղամարդուն դուր կգա, որ դուք շփվում եք ձեր նախկինի հետ: Նման տղամարդկանց կարելի է մատների վրա հաշվել: Հիշեք, որ դա ոչ միայն խանդ է, այլև վախ, որ կարող են կորցնել ձեզ:
6. Երկուսդ էլ կտանջվեք
Շանսերը քիչ են, որ ձեր հարաբերությունները կլինեն նախկինի պես: Գուցե հիմա այնպես լինի, որ կիրքը լինի երկուսիցդ մեկի մոտ, կամ էլ երկուսդ էլ կտանջվեք, որ ցույց տաք, որ ընկերներ եք մնացել:
7. Դուք չեք կարողանա առաջ շարժվել
Երազել, որ նա դեռ կվերադառնա, որ ափսոսում է, որ կորցրել է ձեզ, անիմաստ է: Նախկինի հետ հարաբերությունները կարող են խանգարել նոր հարաբերություններ կառուցելուն: Իսկ դուք երջանիկ լինելու իրավունք ունեք: