Այս պահին Կոմիտաս 5-ում մոտ 30 ոստիկան պաշտպանում են շինհրապարակը հավաքված բնակիչ կանանցից


12:34 , 5 սեպտեմբեր, 2013

Այս պահին Կոմիտաս 5-ում մոտ 30 ոստիկան` փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի և Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, պաշտպանում են շինհրապարակը հավաքված բնակիչ կանանցից, որոնք պահանջում են դադարեցնել շինարարությունը և վանկարկում են հավաքված ոստիկաններին, որ նրանք գցել են ոստիկանի անունը, և երեխաները այլևս չեն ուզում դառնալ ոստիկան և զինվոր:

Տեղում են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ և լրագրողներ: