Մալաթիայում հայ վարպետների 150-200 տարի առաջ կառուցած աղյուսե տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել


11:50 , 1 մարտ, 2023

Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։ Այդ մասին, Մալաթիայից հաղորդում է մեր հայրենակից Ֆըրաթ Սարոյանը։

Akunq.net–ի փոխանցմամբ՝  Սարոյանը նաև հավելում է, որ Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կողմից կառուցված աղյուսե տները կանգուն են մնացել այն դեպքում, երբ նորակառույց շինությունների մեծ մասը փլվել է։