Ի՞նչ ես գոռում, այ ոչխար. ԱԱԾ պետը` ցուցարարին. Տեսանյութ


12:15 , 5 սեպտեմբեր, 2013

Ի՞նչ ես գոռում, այ ոչխար. ԱԱԾ պետը` ցուցարարինYerkir.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստին մասնակցող նախարարները շտապում էին վայրկյան առաջ մտնել կառավարության շենք` խուսափելով լրագրողների` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ հարցերից:

Փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը, ով օրերս հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելը վնասում է մեր ինքնիշխանությանը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ շտապում է, թեեւ նիստի մեկնարկին դեռ 20 րոպե կար: Մաքսային միությանը միանալու որոշումը դրական գնահատեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, բայց այլ հարցի պատասխանել հրաժարվեց: Այդ մասին խոսել հրաժարվեցին նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Մաքսային միության անդամակցելը «նորմալ» որակեց էկոնոմիկայի նախարարը:

Հետաքրքիր է, որ նիստի մեկնարկին վարչապետը բառ անգամ չխոսեց Մաքսային միությանը անդամակցության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ