Աշնանը ծնված մարդիկ կարող են ապրել մինչև 100 տարի


12:39 , 5 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Վաղ ժամանակներից ի վեր մարդկությունը միշտ ցանկացել է իմանալ երկարակեցության գաղտնիքը: Դեռևս միջնադարում որոշ մարդիկ տարբեր նյութեր էին պատրաստում կյանքը երկարացնելու համար, ոմանք էլ միայն բույսերով կերակրվելու ինչ-ինչ դեղատոմսեր էին առաջարկում:

Սակայն վերջերս հայտնի է դարձել, որ աշնան ամիսներին ծնված երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ապրել 100 տարի, քան մյուսները:

Ամերիկացի գիտնակաները ուսումնասիրել են մինչև XIX դարի վերջերն ընկած ժամանակահատվածում ապրող մարդկանց տարիների տևողությունը և եկել են այն եզրահանգման, որ  երկարակյաց մարդիկ ավելի շատ ծնվել են սեպտեմբերից մինչ նոյեմբեր ընկած ամիսներին, իսկ ավելի քիչ` մարտին և մայիսին:

Այս մասին ավելի վաղ բարձրաձայնել էր գերմանացի գիտնական Ալեքսանդր Լերչլը` հիմնվելով կատարած հետազոտությունների արդյունքների վրա: