«5-րդ շարասյան» գեներալը


16:33 , 28 փետրվար, 2023
Հայտարարելով, որ Արցախը «հիմի» անկախ պետություն է, որի համար իրենք պայքարում են միջազգային կառույցներում, եվրոպական պետություններում, Ամերիկայում և այլուր՝ Մելքոնյան Գագոն, ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողին մեղադրելով «5-րդ շարասյան» մաս լինելու համար, հավատացրել է, որ չի հաջողվի երկրում ապակայունություն սերմանել՝ միաժամանակ հայտարարելով, թե Արմեն Աշոտյանի՝ ավելի վաղ հրապարկած փաստաթուղը կեղծիք է:

Այն, որ Գագոն պետք է Աշոտյանի կողմից հրապարակված սկանդալային փաստաթուղթը կեղծիք հռչակեր, իհարկե, սպասելի էր (բա հո չի՞ ասելու, որ իրենք Արցախի գոյությունը տեսնում են Ադրբեջանի սահմանադրության շրջանակներից ներս), այնինչ միանգամայն անբարո պետք է համարել նրա այն ցինիկ պնդումը, թե իբր Հայաստանը հենց հիմա աշխարհով մեկ պայքարում է անկախ Արցախի ճանաչման համար: Հարց՝ եթե Գագոն համարում է, որ Արցախի անկախության կամ ինքնորոշման թեման փակված է, հարցը լուծված է, ապա ինչո՞ւ, օրինակ, հանդես չի գալիս նախաձեռնությամբ՝ ԱԺ-ում ճանաչելու Արցախի անկախությունը: Այդ ի՞նչ անկախություն է, որ չի ճանաչվում որևէ մեկի կողմից: Կամ Հայաստանի պայքարն Արցախի անկախության՝ աշխարհի կողմից ճանաչման համար, հատկապես ինչպե՞ս է գործնականում դրսևորվում, եթե նույն Նիկոլն ինքն է կոչ անում խորհդարանում «իջեցնել նշաձողը»՝ պնդելով, թե իբր հենց նշաձողի իջեցումն է, որ կարող է երաշխավորել Արցախի հայկականությունը. աշխարհը երբեք չի ընդունի Արցախի անկախությունը:

Միակ բանը,որով վերջին մի քանի տարին Մելքոնյան Գագոյի շեֆը զբաղվում է, Արցախն ու Հայաստանը փուռը տալն է: Նիոլն աճուրդի է հանել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի անկախությունը՝ սեփական իշխանության հարատևության դիմաց և պատրաստ է թեկուզ վաղը Հայաստանը սարքել Թուրքիայի մի մաս, միայն թե երաշխիք ստանա, որ կմնա Հայաստանի դե ֆակտո ղեկավարը՝ Մելքոնյան Գագոյի շեֆը:

Հիմա «5-րդ շարասյունը» դո՞ւ ես, Գագո՛, թե՞ լագրողը: