Սյամոն, ինչպես Նիկոլը 2018-ին, մարդկանց մոտ հույսեր է փորձում արթնացնել, որ եթե ինքը գա իշխանության, բոլոր խնդիրները կլուծվեն
16:09 , 28 փետրվար, 2023
Վերջին 14 ամսում Նիկոլի երեսը իբր չտեսած Սյամոն Անդրեասյան Ժաննայի մարդու եթերում հայտարարել է, որ իր՝ Արցախի տերուտիրական կարգվելու դեպքում Արցախը կարողանալու է ինքնուրույնաբար լուծել սեփական անվտանգային բոլոր հարցերը՝ լինի Ռուսստանի հետ, թե՝առանց Ռուսաստան. արցախցին ալևս ուրիշի վասալ չի լինելու:
Սյամոն, որը Ռուբեն Վարդանյանի հեռացմամբ իր համար նոր հնարավորություններ է նշմարել Արցախում, պարզ նիկոլություն է արել՝ խորքում հակառուսականություն դրսևորելով: Խոսքը, մասնավորապես, այն պնդմնան մասին է, թե իբր Արցախը կարող է ինքնուրույն ինքնապաշտպանությամբ լուծել իր անվտանգային հարցերը նույնիսկ այն դեպքում, երբ փոքրիկ Արցախի դեմ հանդես են գալիս թուրք-ադրբեջանական տանդեմն ու էլի մի քանի հզոր երկիր: Այսինքն՝ Սյամոն ասում է հետևյալը՝ Արցախն ինձ տվեք, մնացածի հետ դուք գործ չունեք, մնացածը՝ ինձ վրա:
Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն. առնվազը պետք է Ռոսոմախա լինել կամ լկտի սուտասան՝ լուրջ դեմքով նման բան պնդելու համար: Սյամոն, ինչպես Նիկոլը 2018-ին, մարդկանց մոտ հույսեր է փորձում արթնացնել, որ եթե ինքը գա իշխանության, բոլոր խնդիրները կլուծվեն՝ անվտանգայինից՝ սոցիալական: Մինչդեռ իրականությունն այն է, որ Սյամոն Արցախ է գործուղվել հենց Նիկոլի կողմից՝ Ադրբեջանի հետ երկխոսության անվան տակ Արցախն այդ երկրի սուբյեկտ սարքելու հեռահար նպատակով, և չտեսել սա, նշանակի ուղղակի կույր լինել:
Սյամոյի պլանը հստակ է՝ կրկնել 2020-ի պատմությունն ուղղակի մի փոքր այլ երանգներով: Եթե Արցախից Նիկոլի Հայաստանը ձեռքերը լվացել է, եթե այս իրավիճակում Սյամոն Արցախում ռուսական ներկայությունը կենսական չի համարում, ապա ինչպե՞ս է նա պատկերացնում Արցախի ինքնապաշտպանությունն ու հաղթանակը մերկ ձեռքերով: 120000 մարդը 90 մլն-ի դեմ ի՞նչ շանս կարող են ունենալ,թե՞ Սյամոն իր հետ Արցախ միջուկային ռումբ է ներմուծելու, չգիտենք:
Սյամոն թքած ունի նմանատիպ հարցերի վրա. կարևորը փող դուրս գա: