Մի խումբ անձինք ցանկանում են իմ տապալումը. Արգենտինայի նախագահ


12:26 , 5 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հայտարարել է, որ գոյություն ունեն մի խումբ անձինք, ովքեր ցանկանում են պետության ղեկավարի պաշտոնից իրեն հեռացնել, և նրանց մեղադրել է մշտական հարձակումների ու կառավարությանը զրպարտելու մեջ: 

Սեպտեմբերի 1-ին իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Perfil-ին տված հարցազրույցում պատմել է, այսպես կոչված, «կարմիր խմբի» մասին, որը կազմված է արգենտինյան ինտելիգենցիայի ներկայացուցիչներից: Իր խոսքերով՝ նրանք խորհրդարանի նախնական ընտրություններից առաջ իրեն ասել են տարբեր քաղաքական շարժումների դաշինք կազմելու անհրաժեշտության մասին: Քիրշները չորեքշաբթի՝ Սանկտ Պետերբուրդ ժամանելուց հետո, Twitter-ի իր միկրոբլոգում մի շարք հաղորդագրություններ է հրապարակել, որոնք նվիրված են այդ հայտարարություններին:

«Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարի հայտարարությունը՝ «կարմիր խմբի» գոյության մասին, ավելի քան հետաքրքիր է... Շատ ազդեցիկ մարդիկ նրա հետ խոսել են «քրիշներիզմին վերջ տալու մասին»: Կառավարության տապալման էլեգանտ էվֆեմիզմ»,- գրել է Արգենտինայի նախագահը:

«Անկախության 30 տարիների ընթացքում այնպիսի կառավարություն չի եղել, որ դառնար ավելի մասշտաբային հարձակումների և վիրավորանքների թիրախ, որքան 2007 թ. իմ ղեկավարածը»,- հայտարարել է արգենտինյան առաջնորդը: