Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել
12:10 , 28 փետրվար, 2023
Թուրքիայի Մալաթիա նահանգում երեքշաբթի 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Anadolu գործակալությունը։
Ինչպես հաղորդվում է Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի կայքում, հետցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:18-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Եշիլյուրտ շրջանում, օջախը՝ 7 կմ խորության վրա։