Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան


00:48 , 28 փետրվար, 2023

Armsport.am-ը գրում է.

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան։

Փետրվարի 25-ին 41-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ անցած տարվա գարնանից հետո։

«Եթե ես ինձ այնքան լավ զգամ, որքան հիմա, ապա հաջորդ տարի կմնամ «Միլանում»: Ես կշարունակեմ խաղալ ևս մի քանի տարի»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Football Italia-ն։