12:55 , 5 սեպտեմբեր, 2013Ամուսնություն կատվի հետ

Հիմա ամուսնանում են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների հետ: Այդպես 2010թ.-ի մայիսին 39-ամյա գերմանացին ամուսնացավ սև-սպիտակ կատվի հետ, ում հետ ծանոթ էր ավելի քան 10 տարի: Նա երբեք ոչ մեկի այնպես չէր սիրել, ինչպես իր պոչավոր ընկերուհուն և որոշելով օրինակացնել իրենց հարաբերությունները՝ խնդրեց Սեսիլիի ձեռքը: Զարմանալի է նաև այն, որ տղամարդուն չկանգնեցրեց նույնիսկ տարիքային տարբերությունը (նա 39 տարեկան է, կատուն` 15), և որ ապագա կինն ունի ճարպակալման խնդիր, ինչը կարող է բերել վաղաժամ մահվան: Ներկայումս երջանիկ զույգն ապրում է «տեր» և «տիկնոջ» կարգավիճակով, չնայած նրան, որ Գերմանիայի օրեքն արգելում է կենդանիների և մարդկանց միջև ամուսնությունները:
Կինն ամուսնացել է օձի հետ

2006թ.-ին 30-ամյա կինը որոշեց ամուսնանալ օձի հետ: Կնոջ և սողունի միջև ամուսնությունը հավանության էին արժանացրել և կատարել Ատալա գյուղի հնդկական ավանդույթների համաձայն: Կինը հագել էր մետաքսե սարի: Մեկ ժամ շարունակ քահանաները նրա համար ծիսակարգ էին իրականացնում: Այդ հրաշքին նայելու էր եկել 2000 մարդ: Թեև արարողության ժամանակ այդպես էլ չստացվեց տեսնել կնոջ երկրորդ կեսին, բայց այնտեղ տեղադրված էր օձի բրոնզե կրկնօրինակը:
Հնդկացին ու շունը

2007թ.-ին Հնդկաստանում օրինակացվեց ամուսնությունը 33-ամյա տղամարդու և շան միջև: Թեև այստեղ սեր չկար: Հնդկացին խոստովանել էր, որ այդպես ցանկանում է քավել իր մեղքերը: 15 տարի առաջ Սելվ Քումարը երկու շուն էր սպանել, որից հետո սկսել էր կարծել, թե իր վրա անեծք է ընկել, որը պարալիզացրել էր նրա ոտքերը և ձեռքերը, ինչպես նաև կորցրել էր մեկ ականջի լսողությունը:
Կինը և նրա մահացած փեսացուն

2008թ.-ին գրանցվել էր ամուսնություն մի կնոջ և նրա մահացած փեսացուի միջև: Մագալի Յասկիևիչն ու Ջոնաթան Ջորջը պատրաստվում էին ամուսնանալ նոյեմբերին: Հարսանիքի պատրաստությունները երկար ժամանակ խլեցին, բայց արարողությունից երկու օր առաջ Ջոնաթանը իր մոտոցիկլով վթարի ենթարկվեց և մահացավ: Աղջիկը չէր պատրաստվում չեղյալ համարել հարսանիքը, և որոշ ժամանակ անց նա գտավ ֆրանսիական քաղաքացիական օրենսդրությունում կետ, որը թույլ էր տալիս հետմահու ամուսնանալ, եթե ամուսնության փաստաթղթերը պատրաստվել էին մինչ զույգերից մեկի մահանալը:
Չադիլն ու նրա մանկության ընկերուհին…


Չադիլն ավելի քան 10 տարի ծանոթ էր իր սիրեցյալի հետ, նրանք միասին սովորել էին և մոտ էին ապրում: Աղջիկն այնքան էր սիրահարված տղային, որ առաջինն էր խոստովանել իր զգացմունքները և խնդրել դառնալ իր ամուսինը: Տղամարդը երկար ժամանակ հրաժարվում էր, բայց հարսանիքի օրը նրանք ի վերջո որոշեցին: Հարսանիքից մեկ օր առաջ հարսնացուն ենթարկվեց ավտովթարի և մահացավ: Բայց Չադրիլը, չնայած ամեն ինչին, կատարեց արարողությունը՝ ի կատար ածելով իր երկրոդ կեսի երազանքը: Հարսանեկան արարողությունը տևեց 10 րոպե: Այդ օրը հավաքվել էին հարսի և փեսայի մոտիկ ընկերներն ու հարազատները: Մահացած աղջիկը կրում էր հարսնացուին վայել բոլոր պարագաները: Արարողությունից 5 օր հետո աղջկա մարմինը ենթարկվեց կրիմացիայի, իսկ Չադիլը դարձավ քահանա:
Ինքն իրեն կին

Չեք պատկերացնի, բայց գտնվեցին այնպիսի մադրիկ, ովքեր նախընտրեցին իրենք իրենց: 2007թ.-ին Չինաստանի Չժուհայ քաղաքում գրանցվեց ամուսնություն հարս-փեսա Լյու Յեի միջև: Տղամարդը բազմաթիվ անգամներ հիասթափվել էր թույլ սեռի ներկայացուցիչներից: Նա փնտրում էր ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի հարսնացուի: Պարզվեց, որ միակ արժանի թեկնածուն հենց ինքն էր: Հարսանեկան արարողությանը հրավիրվել էին 100 հյուրեր: Լյու Յեն սպիտակ հագած մոտեցավ խորանին իր նկարի հետ միասին և արտասանեց իր ամուսնական երդումը…
Օտակուն և Միկուն


Վերջերս Չինաստանում գրանցվել էր ամուսնություն Օտակուի և «Միկու»-ի միջև: Հարսնացուն հանգնվել էր կոմիքսների հերոսի` Միկուի նման: Իսկ բուն արարողությունը անցկացրել էր «Fate/stay night» անիմեից Սեյբերը:
Շվեդուհու դժբախտ սերն ու Բեռլինյան պատը

1979թ.-ին շվեդուհին ամուսնացավ Բեռլինյան պատի հետ: Պատի գոյության մասին կինը գիտեր դեռ մանկուց: Հիացած մանկական պատմություններով` շվեդուհին փող էր հավաքում Բեռլին գնալու համար: Պատի մոտ մի քանի անգամ գնալուց հետո Էյա-Ռիտան որոշեց ամուսնանալ նրա հետ: Բայց 25 տարվա համատեղ կյանքից հետո Բեռլինյան պատը քանդեցին: Այրին փորձել էր հարաբերություններ հաստատել Չինական մեծ պատի հետ, բայց այն չբավարարեց շվեդուհուն, որից հետո նա սիրահարվեց իր դարպասին:
«1001 գիշեր»


32-ամյա ամերիկուհին՝ Էմի Վոլֆը Նյու Յորքից, ավելի քան 10 տարի խնամում է «1001 գիշեր» ատրակցիոնը Փենսիլվանիայում: Վոլֆի մոտ ախտորոշել էին Ասպերգերի հիվանդությունը: Բայց չնայած ամեն ինչին` աղջիկը պնդում է, որ սիրահարված է ատրակցիոնին: Ամեն օր Էմին քնում է «սիրեցյալի» նկարի հետ միասին: Հիմա Միսս Վոլֆը մտածում է ազգանունը փոխել «Վեբերի»՝ ի պատիվ ատրակցիոնը ստեղծողի:
Էյֆելյան աշտարակ

Նախկինում ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերում ծառայող կինը տղամարդկային քնքշանքի և սիրո կարիք ուներ և գտավ այն Էյֆելյան աշտարակի մեջ: Ինչպե՞ս: Ավելի լավ է` մի հարցրեք: 2007թ.-ին տեղի ունեցած արարողությանը հրավիրվել էին միայն ամենամոտ մարդիկ: Հիմա կնոջ անունն է Էրիկա Լյա Տուր Էյֆել: Ասում են, որ ամուսնության տարեդարձին ամերիկուհին մերկ վիճակով բարձրացել է Էյֆելյան աշտարակ և յուրահատուկ սեռական ակտ է կատարել սառը մետաղի հետ: Ով գիտի, թե ինչքան կտևի այս ամուսնությունը, քանի որ Էրիկան բազմիցս կասկածվել է դավաճանությունների մեջ տարբեր առարկաների հետ:
Վիրտուալ ընկերուհին և զիջող ճապոնացին


2010թ.-ին ճապոնացին, ով ավելի հայտնի էր որպես Sai9000, ամուսնացավ վիրտուալ կոմպյուտերային կերպարի հետ՝ Nene Anegasaki-ի: Արարողությունը տեղի ունեցավ Գուամի կղզու վրա, որտեղ կարելի է ամուսնանալ ոչ միայն անշունչ առարկաների, այլև հորինվածների հետ: Ներկայումս ճապոնացու կինն ապրում է Nintendo DSi LL/XL-ում՝ Nintendo-ի ամեամեծ գրպանային տարբերակում:
Էմման և նրա հուսալի սիրեցյալը

Էմման ավելի մեծ չափսերի ամուսնու է ձեռք գցել: Նրա երկրորդ կեսն է համարվում երաժշտական կենտրոնը, ով, տիրուհու խոսքերով, օրական երկու անգամ նրա հետ սիրով է զբաղվում: Եվս մեկ դրական հատկանիշն այն է, որ ընտրյալը հուսալի է, գեղեցիկ և ամուր: Բայց վերջերս Էմման սկսել է մտածել «ընկերների» մասին, սակայն վախենում է, որ երաժշտական կենտրոնը կարող է խանդել…
«Իմ կինը դակիմակուրա է !»


2010թ.-ին գրանցվել է ամենահայտնի ամուսնությունը կորեացի Լի Ջինի և գրկախառնությունների համար նախատեսված բարձի միջև: Ի սկզբանե 28-ամյա փեսացուն տանում էր ընկերուհուն ռեստորաններ, լավագույն ուտեստներն էր պատվիրում, թանկարժեք զգեստներ էր գնում: Հետո նա որոշեց ամուսնության առաջարկություն անել բարձ-դակիմակուրային: «Աղջիկ-կախարդը րիրիկարու Նանոհա» անիմեից Ֆեյտ Թեստարոսսոյի նկարով բարձին արարողության օրը փեսացուն հագցրեց սպիտակ զգեստ: Այնուամենայնիվ, փեսացուի ծնողները դեռ հույս ունեն, որ իրենց տղան ուրիշ կին կգտնի իր համար…