Ոսկեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. քաղաքացիական մեքենա է վնասվել


11:39 , 5 սեպտեմբեր, 2013

Ոսկեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. քաղաքացիական մեքենա է վնասվելPanorama.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հաղորդել էր, որ հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ ակտիվություն է դրսևորել, ինչի արդյունքում քաղաքացիական մեքենա է վնասվել:

Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ թե իբր հայկական կողմից արձակված գնդակից քաղաքացիական անձ է վիրավորվել:

Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարածվածը ապատեղեկատվություն է:

Նրա խոսքերով, Ադրբեջանը նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր ագրեսիվ գործողություններից ու այդ ճանապարհին նման հայտարարություններ է տարածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ