Գարիկ Խարլամովի կինն ամենաքնքուշ ապագա մայրիկն է


12:45 , 5 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Դերասանուհի Քրիսթինա Ասմուսը Հունաստանում հանգստանում է իր սիրելիի՝ Գարիկ Խարլամովի, ինչպես նաև հարազատների և ընկերների հետ: Նա ուրախացնում է իր երկրպագուներին "Instagram"-ում տեղադրած լուսանկարներով:
Լուսանկարներում Քրիսթինա Ասմուսը և Գարիկ Խարլամովը ծովում են: Պետք է նշել, որ Քրիսթինա Ասմուսը այնպիսի զգեստներ է հագնում, որպեսզի ցույց տա իր հղիությունը:
«Ես Հունաստանում եմ արդեն երրորդ անգամ: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Բնությունն այստեղ շատ գեղեցիկ է, իսկ օդն ու ջուրը շատ մաքուր են:
Ես հիմա եմ հասկանում, թե ինչու հույները չեն ցանկանում աշխատել»,-իր միկրոբլոգում գրել է դերասանուհին:

Դերասանուհու երկրպագուները գրել են, որ նա ամենանուրբ և քնքուշ ապագա մայրիկն է: