17:22 , 25 փետրվար, 2023Լպրծուն Սերոժը
Մի ճամբարից մյուսը փախչելուն սովոր «կռիս» ՔՊ-ական Բագրատյան Սերոժը քնել-արթնացել ու որոշել է կրկին լիզել Նիկոլի հետույքը: Չգիտես թե ինչից ոգևորված՝ սա մի ֆեյսբուքյան գրառում է արել՝ փառաբանելով «լեգիտիմ ընտրված ղեկավար» Նիկոլին «իրեն ընտրած ժողովրդի իղձերը և երազանքները լիարժեք իրացնելու» համար: «Այս հանգրվանում հիանալ կարելի է մեր պարզ քաղաքացիների պահվածքով Հայաստանում և Արցախում, ովքեր լիարժեք վստահում են իրենց լեգիտիմ իշխանությունների գործողություններին։ Սա է իրական ճանապարհը վերջնանպատակին հասնելու»,-մասնավորապես՝ գրել է Սերոժը՝ հայտարարելով, թե Նիկոլով հիացած լինելն է պատճառը, որ ժողովուրդը, հակառակ ընդդիմության, ոտքի չի կանգնում:
Անմիջապես հարց է առաջանում, թե ո՞րն է այս լպրծունի՝ Նիկոլով հիանալու առիթը: Նման դիֆերամբ ձոնել կարելի կլիներ, եթե Նիկոլը, օրինակ, հասներ Արցախի միջազգային ճանաչմանը կամ ասենք Արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Բայց փաստն այն է, որ Սերոժի քծնանքի օբյեկտը ոչ միայն ոչինչ չի արել՝ այլև վերջին օրերին է՛լ ավելի է ստորացրել Հայաստանը՝ ասենք Մյունխենում Իլհամի «տանձի» դերում հանդես գալով:
Բացառված չէ, որ Սերոժի ոգևորության աղբյուրը բացառապես անձնական ձեռքբերումները լինեն՝ պայմանավորված Նիկոլի ուղիղ աղիքը շարունակաբար ավիրելով. սրա նման քծնող մեկ էլ երևի Խաչատրյան Վիգենն է՝ իր կնճռոտ դեմքով:
Սրանցից ի՞նչ տղամարդ…