ԱՄՆ նախագահը բացառել է այժմ Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրումը


17:13 , 25 փետրվար, 2023

Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրպարակային կոչերին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառում է, որ այս պահին ամերիկյան առաջատար F-16 կործանիչներ կուղարկեն Ուկրաինա:

Բայդենն իր որոշման մասին ասել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին՝ չի՞ կարծում, որ Ուկրաինան հիմա F-16-երի կարիք ունի՝ Բայդենը պատասխանել է. «Ոչ, հիմա F-16-երի կարիք չունի»:

Լրագրողը հետաքրքրվել է՝ դա նշանակում է երբե՞ք: ԱՄՆ նախագահն ասել է՝ հնարավոր չէ հստակ իմանալ, թե ապագայում ինչ կպահանջվի ուկրաինական պաշտպանության համար:

Նա նշել է, որ ըստ ամերիկյան զինվորականների՝ այս պահին չկա F-16-եր տրամադրելու որևէ հիմք:

«Այս պահի համար ես դա բացառում եմ»,-նշել է Բայդենը: