Թուրքիայի կենտրոնական հատվածում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


16:13 , 25 փետրվար, 2023

5,3 մագնիտուդ ուժգնությամբ ստերգետնյա ցնցումներ Թուրքիայի կենտրոնական հատվածում։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էմիրգազի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։

Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։