Տեղեկությունը, թե Լաչինի միջանցքը բացվել է, կեղծ է․ Տեղեկատվական շտաբ
15:39 , 25 փետրվար, 2023
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:
Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»: