1in.am-ը գրում է.
Իտալիայի ռազմածովային նավատորմի երկու նավ՝ Andrea Doria էսմինեցը և Maestrale ֆրեգատը, իտալական Տարանտո նավահանգստից շարժվում են Լիբանան և կկանգնեն Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու:
Ինչպես հաղորդում է Ansa գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին, երկու նավերն էլ կապահովեն իտալական զինվորական կոնտինգենտի անվտանգությունը ՄԱԿ խաղաղապահ ուժերի կազմում, որոնք տեղակայված են հարավային Լիբանանում՝ Սիրիայում իրավիճակի սրման պատճառով:
Գործակալությունը նշում է, որ առաջինը շարժվել է էսմինեցը, իսկ ֆրեգատը ծով դուրս կգա մոտակա ժամանակներս՝ երկու օրվա ընթացքում: