Շիրակի մարզպետի տեղակալ է նշանակվել Աննա Մարտիկյանը


13:52 , 25 փետրվար, 2023

Նիկոլ Փաշինյանի փետրվար 24-ի որոշմամբ Աննա Մարտիկյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Աննա Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ։