Նիդերլանդների ԱԳՆ-ն կարևորում է Լաչինի միջանցքի հարցով Հաագայի դատարանի որոշման կատարումը


21:56 , 24 փետրվար, 2023

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։

«Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նիդերլանդների ԱԳՆ-ը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումները շուտով կվերսկսվեն․

«Մենք լիովին աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցային ջանքերին»։