Ամերիկացին պատրաստ է Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզին փոխանակել Ferrari մեքենայի հետ


10:57 , 5 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Craigslist պորտալում բավականին հետաքրքիր հայտարարություն է հայտնվել, որում Ֆլորիդայի բնակիչը ցանկանում է ձեռք բերել Ferrari Enzo ավտոմեքենա՝ իրեն պատկանող կղզու դիմաց։ Կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Պորտ-Օրանժ քաղաքից ոչ հեռու, գրում է segodnya.ua-ն։

«Դրախտային վայր, 1.2 հա տարածք, տասնյակ արևադարձային ծառեր, շինարարության թույլտվություն, քաղաքն էլ շատ մոտ է՝ 10 րոպե զբոսանավով», այդպես է նկարագրում իր կղզին սեփականատերը։ Թե ինչու է նա որոշել կղզին փոխանակել Ferrari-ի հետ, նա չի բացատրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ