ԱՄՆ Սենատի հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը Սիրիայի հարցում


10:42 , 5 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից 10-ը կողմ են արտահայտվել Սիրիայի դեմ մասնակի զենքի գործադրմանը։

Այդ մասին հաղորդում է BBC գործակալությունը, մանրամասնելով, որ հանձնաժողովի ևս 7 սենատորներ դեմ են քվերակել, ևս մեկը՝ ձեռնպահ։
Դա նշանակում է, որ գալիք շաբաթվա ընթացքում այդ հարցը քննարկվելու է Սենատի ընդհանուր նիստում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել էր նաև ամենաազդեցիկ կոնգրեսականների աջակցությունը Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սկսելու նախաձեռնության հարցում։