Նիկոլն ու Արայիկը համագործակցում են Ալիևի հետ` Արցախը հանձնելու համար


22:56 , 23 փետրվար, 2023

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի սերտ համագործակցության մասին
Երբ խոսում ենք Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին, վստահաբար կարող ենք ասել, որ այն ոչ միայն Նիկոլի ցանկությունն է, այլև Արայիկի։
2020 թվականի սահմռկեցուցիչ պատերազմի ժամանակ և դրանից հետո` մինչև այսօր, Նիկոլն ու Արայիկը համագործակցում են Ալիևի հետ` Արցախը հանձնելու համար։
Ի՞նչ էր պահանջում Ալիևը. նա պահանջում էր, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվի պաշտոնից, և, ահա այսօր Արայիկ Հարությունյանը կատարեց Ալիևի հերթական պատվերը։ Նա պաշտոնից ազատեց Ռուբեն Վարդանյանին, որպեսզի Արցախը վերցնելու ճանապարհին ևս մեկ խոչընդոտ վերացվի Ալիևի համար։
Այս ամենի հիմքը դրվել է 2018 թվականի ապրիլի 23֊ի իշխանազավթումից հետո, երբ այս իշխանությունները, բացի նրանից, որ սկսեցին վարել վերելակային քաղաքականություն, նաև տապալեցին բանակցային ողջ գործընթացը, բանակցությունները սկսեցին իրենց սեփական կետից, որը հակահայկական էր, հանձնեցին Արցախի 75%֊ը` ստորագրելով կապիտուլյացիա, մի ողջ սերունդ սպանեցին, իսկ հիմա շարունակում են նույն` աղետալի քաղաքականությունը վարել։
Այս ամենից գալիս է ադրբեջանական խավիարի գարշահոտ. հայ ժողովուրդը պետք է զգոն լինի և պատրաստ լինի պայքարի, պետք է պատրաստ լինի աննահանջ լինելուն, քանի որ ամեն ինչ տանում է նրան, որ սրանք, ինչպես հրաժարվում են Արցախից, այնպես էլ հրաժարվելու են Հայաստանից։