Սյամոն պայմանավորվածություն ունի Նիկոլի հետ՝ Ստեփանակերտը վերածելու Խանքենդիի


13:40 , 23 փետրվար, 2023
Խոսելով իր՝ Արցախում հայտնվելու հեռահար նպաակների մասին՝ Ռուբեն Վարդանյանի շուրջ խմորվող պրոցեսներով ակնհայտորեն ոգևորված Սյամոն որոշ փակագծեր է բացել ունեցած քաղաքական երազանքների ու նպատակների մասին՝ նախ՝ պնդելով, որ ինքն իրեն չի տեսնում Արցախի առաջին դեմքի կարգավիճակում, ապա՝ վստահեցնելով, որ եթե իրեն վստահեն Արցախի պետնախարարի պաշտոնը, ապա ինքը երաշխավորում է, որ ընդամենը 100 օրվա ընթացքում իր պաշտոնավարման դրական արդյունքներն արցախցիներն անմիջապես կզգան, իսկ եթե չզգան, ապա պատրաստ է հրաժարական տալ ու հեռանալ:

Արցախի զարգացման ու անվտանգության համար պատասխանատվություն կրելուն իբր պատրաստ Սյամոն, իհարկե, չափազանցրել է իր ընդունակությունները՝ հաշվի չնստելով այն օբյեկտիվ իրականության հետ, որ տիրում է Արցախում: Փորձելով շահել բնակչության գոնե որոշակի տոկոսի համակրանքը՝ Սյամոն սին հույսեր է կրկին արթնացնում նրանց մոտ՝ հետապնդելով բացառապես սեփական գրպանային շահերից բխող նպատակներ: Վերջին անգամ, երբ Սյամոն Արցախում ԱԽ քարտուղարի աթոռին էր բազմել, Արցախի հողերի 70%-ից ավելին պատերազմով թուրքին նվիրեցին, արդյոք երկրորդ անգամ արժե՞ գնալ ռիսկի ու Սյամոյին իր նախկին պաշտոնից է՛լ ավելի բարձր պաշտոն վստահել՝ նկատի ունենալով նրա կորստաբեր հետագիծը: Կա՞ երաշխիք, որ հիմա էլ Արցախի մնացյալ հատվածը չի կործանվի՝ հաշվի առնելով առնվազը տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը:

Սյամոն ակնհայտորեն անդրկուլիսյան պայմանավորվածություններ ունի Նիկոլի հետ՝ նպատակ ունենալով Ադրբեջանի հետ երկխոսության անվան տակ Ստեփանակերտն էլ վերածել Խանքենդիի ու հետո հայտարարել, որ դրանով փրկում է Արցախը ցեղասպանությունից:

Հարց՝ արդյոք Իլհամը կհամաձայնվի՞ բանակցել ժամանակին ադրբեջանական բանտերով անցած «Իժոյի» հետ, թե՞ նրան էլ կատի այնպես,ինչպես Ռուբեն Վարդանյանին: Շատ մեծ է հավանականությւոնը, որ Սյամոն Իլհամի համար շատ ավելի նախընտրելի զրուցակից կլինի, քան մյուսները՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ժողովրդին Սյամոյի մատուցած ծառայությունների մասշտաբը: