Միրզոյան Արոյի մոտ կադրային սով է
09:56 , 23 փետրվար, 2023
Պարզվում է՝ Միրզոյան Արոյի մոտ կադրային սով է մոլեգնում. արդեն տևական ժամանակ է՝ ԱԳՆ-ին չի հաջողվում համալրել թափուր մնացած տասնյակ հաստիքներ ՝չնայած անկեղծ ցանկությանը՝ համակարգում ունենալու խելքը՝ գլխին կադրեր, որոնք կանեն սևագործ աշխատանքը՝ ծնկի իջած համակարգը ոտքի հանելու:
Բնական հարց է առաջանում՝ ինչո՞վ է այս ֆենոմենը բացատրվում: Բացատրել սա կարելի է հետևյալ կերպ՝ մի կողմից՝ ողջամիտ մարդկանց մոտ չկա ցանկություն՝ հայտնվելու մի նախարարությունում, որը թուրքի շպիոնն է կառավարում՝ ստիպելով սեփական ենթականերին Թուրքիայի ազգային շահերի սպասարկմամբ զբաղվել, մյուս կողմից՝ բացառված չէ, որ նախարարության հանդեպ պետության յուրատեսակ անտարբերությունն է պատճառը. ի տարբերություն շատ մասնագիտութունների՝ դիվանագետի մասնագիտությունը Հայաստանում շատ ցածր է վարձատրվում, ինչը թերևս բացատրելի է. Նիկոլի ինչի՞ն է դիվանագետը, եթե նրա խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականությունը վարի տալն է:
ՔՊ-ն, իհարկե, դեմ չէր լինի նախարարությունը սեփական թիմակիցներով համալրելու գաղափարին, բայց հայտնի է, որ այս քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը գիտելիքների մակարդակով բնավ չի փայլում: Նիկոլը հազիվ այստեղից-այնտեղից իրար գլխի է հավաքել մի քանիսին ու լցրել Ազգային ժողով, որ քաղաքական թիմ գոնե ունենա: Դրանից ավելին ՔՊ-ի ներուժն ուղղակի չի բավարարում, քանի որ շատերը ուղղակի խուսափում են նույնականացվել Նիկոլի հետ՝չցանկանալով զրկվել հետնիկոլյան Հայաստանում իրենց ապագայից: