Ամուլսարի շահագործման դիմաց Հայաստանը կստանա Լիդիան Արմենիայի 12,5% բաժնետոմս


18:35 , 22 փետրվար, 2023

ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս շահագործել Ամուլսարի հանքավայրը։

ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում՝ ներգրավելու 150 մլն ԱՄՆ դոլար՝ այս պայմանագրով, բայց այս պայմանագրից դուրս ևս մոտ 100 մլն դոլար է ներդրվելու՝ Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և տեխնիկաji ձեռքբերման համար։

Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը կատարելու գործարքի ապահովագրումը՝ որպես բաժնետեր»,-  հայտարարեց Քերոբյանը։