09:46 , 5 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, որ հարյուրավոր զույգեր, որոնք չեն շտապում սեռական հարաբերություններ ունենալ, ավելի երջանիկ են լինում, քան նրանք, ովքեր շտապում են այդ հարցում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Բանն այն է, որ սեռական հարաբերություններն ավելի ուշ սկսելը թույլ է տալիս զուգընկերներին միմյանց ավելի լավ ճանաչել, հասկանալ՝ որքանով են համատեղելի: Առանց այդ շրջանն անցնելու մարդկանց համար շատ դժվար է պարզել իրենց զգացմունքները:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանայք, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել հանդիպելուց որոշ ժամանակ անց, շատ ավելի երջանիկ են: Ավելին՝ նրանք, ովքեր սպասել են 6 ամիս, ավելի գոհ են եղել իրենց սեռական կյանքից, քան նրանք, ովքեր սեքսով են զբաղվել հանդիպման առաջին ամսվա ընթացքում:
Տղամարդկանց մոտ ևս գրեթե միանման արդյունք է գրանցվել: