Ո՞ր երկրի գործակալն է Խաչատրյան Վիգենը


16:03 , 21 փետրվար, 2023
ԱԺ-ում ՀՀ ՔՕ-ում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է, օրինակ, խստացնել ինքնիշխանությունից բռնի հրաժարվելու մասին կոչերի, գործողությունների համար նախատեսված պատիժը, Խաչատրյան Վիգենը ճշմարիտ է համարել այն տեսակետը, ըստ որի՝ պետության ինքիշխանության չափորոշիչը դրա ամեն մի քաղաքացու ինքնիշխանության իրական մակարդակն է:«Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ մեր պետության ներսում գործում են գործակալական կառույցներ, ու դա ակնհայտ է դառնում, ուրեմն մենք ստիպված ենք պաշտպանվել, և կարծում եմ՝ այս օրենքից զատ պիտի մեր անվանգության ծառայություները ավելի կոնկրետ աշխատեն. գործակալական կառուցները չեն գործում, էսպես, համոզմուքներով, նրանք գնվում են, նրանց վճարվում ա, և անվտանգության ծառայությունները, եթե լուրջ աշխատեն, կարան դա հայտնավբերեն»,-հայտարարել է Վիգենը՝ համոզմունք հայտելով, որ այս կամ այն գործչի կենսաձևը հիմք է տալիս՝ համոզվելու, որ մարդը գործակալ է՝ որպես օրինակ բերելով անանուն ինչ-որ քաղաքական գործչի ու քաղաքական ուժի, որի կառույցները գործում են ՀՀ պետական քաղաքականության դեմ:

Վիգենը չափազանց կարևոր հայտարարություններ է արել՝ ակամա ինքնախոստովանական ցուցմունք տալով՝ ոչ միայն իրեն, այլև Նիկոլին ու բոլոր ՔՊ-ականներին մատնող. անվտանգության ծառայության գեներալ պետք չէ լինել՝ անզեն աչքով նշմարելու այն բացահայտ դավաճանական հատկանիշները, որոնք բնորոշ են հայաստանյան իշխանություններին այսօր:

Բայց քանի որ գործ ունենք «Խաչատրյան Վիգենի պես անբարո երևույթի հետ՝ թուրքից ոչնչով չտարբեվող, պետք է բնական համարել նրա ջանքերը՝ ընդդիմությանը «ինոագենտի» դերում մատուցելու. Վիգենը հենց ընդդիմությանն է ակնարկել՝ «պետական քաղաքակնութանը դեմ գնացող քաղաքական ուժի» տակ. Վիգենին հանգիստ չի տալիս, որ այս երկրում դեռ մնացել են առողջ ուժեր՝ Իլհամին ու Նիկոլին խաղաղության աղավնիներ չկարծող:

Հայաստանի վիճակն իսկապես ողբերգական է. գործակալներ հայտնաբերելու կոչով հանդես են գալիս մարդիկ, որոնք կյանքով մեկ «գործ տվող» են եղել՝ խորհդային ՊԱԿ-ից՝ թուրքական MIT՝ այսօր արդեն պետության սուվերենության մակարդակն իջեցնելով շրիշակից էլ ցածր մակարդկի:

Էլ ի՞նչ հայկական անկախ պետականության մասին կարող է խոսք լինել, երբ որպես դրա ներկայցուցիչ վիգեններն են հռչակվել