Սուրեն Պապիկյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտոնյայի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր


16:13 , 20 փետրվար, 2023

ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։