Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների կտրոնների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է. բնակարանային հարցերի կոմիտե


12:26 , 20 փետրվար, 2023

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել է։

Այս մասին հաղորդում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն:

Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: