08:22 , 5 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իրինա Դուբցովան գերմանացի երգիչ Բրենդոն Սթոունի հետ «Ստվերների խաղ» անվամբ նոր տեսահոլովակ է թողարկել: Երգը պատմում է աղջկա ու տղայի դժբախտ սիրո մասին, որոնք ստիպված են բաժանվել, թեև շատ սիրում են միմյանց:
Այս զուգերգի պատմությունը պարզ է՝ միջոցառումներից մեկի ժամանակ Սթոունը Դուբցովայի համար նվագել է իր ստեղծագործություններից մեկը, որի հիման վրա երգչուհին խոսքեր է գրել: Դրանից հետո սկսվել է տեսահոլովակի ստեղծման համատեղ աշխատանքը: