Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինկեն եռակողմ հանդիպումը


17:17 , 18 փետրվար, 2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում այսօր՝ փետրվարի 18-ին, կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։