16:13 , 18 փետրվար, 2023Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, 31-ամյա տղամարդը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: