Նիկոլը, ում համար Արցախը ոչինչ է, ռուսներին հասկացրել էր, որ պայմանավորված պատերազմով հողերը հանձնելու պես կերաշխավորի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների կատարումը
15:19 , 18 փետրվար, 2023
Հարցին՝ եթե Ռուսաստանը ցանկանա Նիկոլին պաշտոնից հեռացնել, ի վիճակի չի՞ լինի, հերթական անգամ պալատաշինությամբ տարված Մելքոնյան Գագոն, որ պնդել է, թե իբր ի դեմս Նիկոլի Հայաստանն ունի անկախության ու սուվերենության անխոնջ ջատագով, ասել է.«Ռուաստանը 18 թվի հեղափոխությունից հետո, հեղափոխության օրվանից մինչև էսօր ուզում ա փաշինյանին հեռացնի ու չի կարողանում հեռացնի»: Միաժամանակ Գագոն ընդդիմությանն ու փաստացի նաև ռուսներին մեղադրել է հոկտեմբերի 27-ը կրկնելու մտայնության համար. Գագոյին վախեցրել է ԱԺ-ում ընդդիմադիրների կոչը՝ մահապարտներ գտնելու անհրաժեշտության մասին:
Գագոն երկու մեծ սուտ է բստրել՝ Նիկոլի քաղաքական կապիտալն իբր չվատնելու համար: Նախ՝ բացարձակ տխմար պետք է լինել՝ չարձանագրելու, որ 2018-ի «հեղափոխությամբ» իշխանությունը բռնազավթած ու Կրեմլի թուրքական լոբբիստների հովանավորութույունը վայելող Նիկոլին Մոսկվան իշխանությունից հեռացնելու խնդիր չի ունեցել, քանզի Նիկոլն ու ՔՊ-ական խունտան իշխանությունը վերցրել են ուժային կենտրոնների միջև աշխարհաքաղաքական կոնսենսուսի առկայության հետևանքով. մեծ խաղացողներին պետք էր փոփոխության ենթարկել արցախյան ստատուս-քվոն, ինչն էլ արվեց դավաճանի օգնությամբ, ապա՝ նույնքան տխմար պետք է լինել՝ չտեսնելու, որ 44-օրյայից հետո նույնպես Նիկոլը հազիվ թե կարողանար իշխանութան մնալ, եթե այդ հարցում շահագրգիռ չլիներ Կրեմլը. ՌԴ-ին պետք էր, որ Հայաստանը կատարեր նոյեմբերի 9-10-ի վայ հայտարարության դրույթները, և Նիկոլը, ում համար Արցախը ոչինչ է, ռուսներին հասկացրել էր, որ ինքը խնդիր չունի այդ հարցում և ինչպես որ պայմանավորված պատերազմով հանձնեց հողերը, այնպես էլ կարող է երաշխարվորել նոյմբերի 9-10-ի հայտարարության կենսունակությունը: Այսինքն՝ ՆԱՏՕ-ական «Գլադիոյի» կողմից իրականացված հոկտեմբերի 27-ի կրկնություն Մոսկվային այստեղ պետք չէր, ինչպես և պետք չէր Արևմուտքին, որին բավարարելու ձևը Նիկոլը նույնպես գտել էր՝ խոստանալով երկիրը Թուրքիայի տակ գցել, բացել սահմանները և այլն:
Հարց՝ այս ամենի մասին անտեղյա՞կ է «գեներալ» հորջորվող Գագիկը, թե՞ ուղղակի դեմոնիզացնում է ընդդիմությանը, որ քաղաքական հալածանքներն արդարացված հռչակի: Ակնհայտ է հարցի պատասխանը՝չնայած բացարձակապես պարզ չէ, թե որքան երկար են իշխանությունները ծրագրել խաբեութամբ պահել սեփական աթոռը՝ հաշվի առնելով «ստի ոտքի կարճ լինելը»: