Չավուշօղլուն տեսանյութ է տեղադրել, որում նաեւ հայերենով շնորհակալություն են հայտնում


09:26 , 18 փետրվար, 2023

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն տեսանյութ է տեղադրել եւ գրել որ բարեկամը դժվար օրվան է հայտնի լինում։

Տեսանյութի մեջ Թուրքիային օգնություն ցուցաբերած երկրների փրկարարների նկարների ֆոնին գրվում է այդ երկրի անունը եւ տվյալ  երկրի ազգային լեզվով «շնորհակալություն» բառը։ Հայաստանի փրկարարների լուսանկարը եւս ներկայացվել է, որի տակ գրվում է «շնորհակալ եմ»։